Աշխարհում 65 և ավելի տարեկան անձանց մոտ 40 տոկոսն ունի փորկապության խնդիր, իսկ խնամքի հաստատություններով ապրող տարեցների պարագայում այդ ցուցանիշն անցնում է 50 տոկոսից։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվում մարդու օրգանիզմում 60-ից հետո, Հանրային ռադիոյի Երկրորդ շնչառություն - Second Start հաղորդման ժամանակ պարզաբանել է «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ դասախոս Աննա Հազոյանը։
Բժշկի խոսքով՝ մարսողության և աղեստամոքսային համակարգի հետ կապված հիվանդություններից տարեցների մոտ ամենահաճախն ի հայտ է գալիս փորկապությունը, փորլուծությունն ավելի քիչ է պատահում։
Աննա Հազոյանը նշում է, որ մյուս էական խնդիրը օրգանների՝ ստամոքսի և աղիքների շարժողական ակտիվության նվազումն է, երբ խախտվում է սննդի վերևից ներքև տեղաշարժը, ինչն էլ արտահայտվում է մշտական վքնածությամբ։
Բժիշկ-գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս ավելի շատ թարմ միրգ ու բանջարեղեն օգտագործել, ինչը բջջանյութի անսպառ աղբյուր է: Հեղուկների օգտագործումը նույնպես խրախուսվում է, իսկ ինքնաբուժության, լյարդն ու աղիները մաքրելու նպատակով կասկածելի ծագումով խոտաբույսեր օգտագործելը, բժիշկն արգելում է:
Մանրամասները՝ հարցազրույցում։
https://hy.armradio.am/archives/552257...
.png)